ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Հող, հայրենիք, պետություն․ սա քաղաքական գլխավոր սանդղակն է

Հող, հայրենիք, պետություն․ սա քաղաքական գլխավոր սանդղակն է
26.09.2025 | 18:28

Նիկոլ, գիտեմ, որ չես ըմբռնելու այս լուսանկարի իմաստը, բայց այս լուսանկարը ցուցադրում եմ այն մարդկանց համար, ովքեր քո հիպնոսի ազդեցության տակ են և չեն հասկանում, որ Հողը միակ արժեքն է, որի համար հազարամյակներ կռվել են ժողովուրդները։ Աշխարհի կռիվը Հողի համար է, որովհետև աշխարհը պահողը հողն է։

Ասեմ՝ իմանաք՝ դու ու քո «ժողջանը», երեք կարևոր բան կա աշխարհում՝ Հող, Հայրենիք, Պետություն։

Սա քաղաքական գլխավոր այն սանդղակն է, որից զրկված են, կամ որով իրենց գոյության երկար դադերի ընթացքում նրանց չի հաջողվել բարձրանալ այդ աստիճաններով. քրդերը ձեզ օրինակ, որովհետև նրանք չունեն իրենց հողը, որի վրա տուն ու տաճար, արքայական պալատ կառուցեին, զավակ ծնեին, ծառ տնկեին ու բարը վայելեին։

Այդ Հողի վրա ծնված սերունդների համար այն դարձել էր իրենց ծնած ու մեծացրած հայրերի Երկիրը՝ Հայրենիքը, որը պաշտպանելու համար հավաքվել են բոլոր զավակները և սահման են գծել, որ Հող ու Հայրենիք չունեցող ցեղերը չթալանեն ու չավերեն իրենց գծած ու պահպանած մեծ-ՊԵՏ հայրական տունը, և այդ մեծ տունն անվանեցին ՊԵՏություն։

Հույս ունեմ, որ մեր ժողովրդի այդ հատվածը, որին դու նսեմացրել ես «ժող» անվանելով, իմ այս պարզ բացատրությունը կհասկանա և քեզնից կպահանջի մեր հայրերի Պետ Տան Հողը, որ բաշխել ես այդ ԱնՀող, Անհայրենիք և ԱնՊետություն ցեղին։

Այդ Եռամիությանը որպես պաշտպան՝ ավելացնեմ մի արդար ՈՒժ՝ Արարիչ Աստված։

Նիկոլ, մի՛ խախտիր և մի՛ քանդիր այս անվերջանալի ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ սանդղակը, դա է աշխարհի Հիմքը։ Իմացի՛ր, Հայրենիք ու Պետություն քանդողի պատիժը դաժան է լինում, որովհետև նա Հիմքը՝ Հողն է ծախում թշնամուն։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 9003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ